Հասարակական

Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների շուրջ 95 տոկոսը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների շուրջ 95 տոկոսը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Գյումրի քաղաքում հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների շուրջ 95 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԻԱ նովոստի գործակալությանը հայտնել են Հայաստանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:

«Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1300 մարդ: Վլադիմիր Պուտինը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների շուրջ 95 տոկոսը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հայտնել է, որ գլխավոր հյուպատոսությունում քվեարկության ընթացքին հետևել է ՌԴ նախագահի թեկնածու Պավել Գրուդինինի ներկայացուցիչը:

Երևանում՝ ՌԴ դեսպանատանը բացված ընտրական տեղամասում քվեարկած ՌԴ քաղաքացիների 90,5 տոկոսը ձայնը տվել է Վլադիմիր Պուտինին:Ռուսաստանի նախագահական ընտրություններին տեղամասում մասնակցել է ՌԴ շուրջ 5000 քաղաքացի: Համեմատության համար նշենք, որ ՌԴ Պետդումայի նախորդ ընտրություններին Երևանում մասնակցել է ՌԴ 1100 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում