«Ելք» խմբակցությունն իր ծրագրերում բացառում է ծայրահեղ քայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայումս կուսակցության ներսում առկա տարաձայնություններին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հետ:

Նա տեղեկացրեց, որ դաշինքի մեծամասնությունը տեսնում է խնդիրներ, բացեր, եւ թերություններ, իսկ հեղինակներն աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ:

«Եթե որեւէ անհատ կամ կուսակցություն ունի որևէ գաղափար, ներկայացնում է ծրագիր՝ ինչպես պետք է այն կյանքի կոչել, ինչ հետևանքներ կունենա հասարակության և պետության վրա, ինչ կշահի դրանից դաշինքը: Հետո միայն դաշինքում քննարկվում ու որոշում է կայացվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ դաշինքի մոտեցումը հետեւյալն է. ամեն ինչին այլընտրանք ներկայացնել, ինչպես դա իրենց գործունեությամբ արդեն իսկ ցույց են տվել, նաև ցույց տալ, որ կարող են փոխարինել գործող իշխանություններին:

«Նախնական տրամադրվածությունները հենց եղել են այդպիսին, որ պիտի ներկայացնենք վարչապետի թեկնածու՝ երկրի առաջիկա զարգացման ծրագրով: Այս գաղափարը դեռ պահպանվում է, բայց դեռ մանրամասների քննարկման չենք անցել: Հիմա քննարկման սեղանին է ճանապարհային քարտեզ կոչվածը, բայց հստակ պետք է հասկանանք. դա Ելք-ի ճանապարհային քարտեզը չէ: Նա ունի գրեթե նույն թերությունները, որոնց մասին արդեն խոսվել է, եւ նախկին ընդդիմություններն այդ թերությունները թույլ են տվել»,-նշեց Գեւորգ Գորգիսյանը:

Հարցին, թե խմբակցությունը իրենց ռադիկալ համարո՞ւմ է եւ կդիմի՞ ծայրահեղ քայլերի, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Որեւէ ռադիկալ քայլի մենք հակված, տրամադրված չենք, և դա մեր պլաններում չկա: Նույնիսկ փողոցային գործողությունները պետք է լինեն բացարձակ խաղաղ, ինչն էլ ճանապարհային քարտեզի հեղինակների հիմնական դրույթներից ու մեխերից է: Դա չի կարող լինել ռադիկալ և բռնության տանող ճանապարհ»:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան