Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Կրամնիկն է 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Կրամնիկն է 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երկու տուրից հետո 1,5 միավորով 1-3-րդ տեղերն են կիսում Վլադիմիր Կրամնիկը, ՇախրիյարՄամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան: 1-ական միավոր ունեն Արոնյանը, Լիժենը, Գրիշչուկը:

Մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մյուս զույգերը կկազմեն` Կարյակինը և Գրիշչուկը, Կարուանան և Մամեդյարովը, Սոն և Լիժենը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում