Սպորտ

Այս հաղթանակը կարևոր էր մեզ համար. Արսեն Վենգեր

1 րոպեի ընթերցում

Այս հաղթանակը կարևոր էր մեզ համար. Արսեն Վենգեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարևորել է «Միլան»-ի դեմ տոնած հաղթանակը:

«Դժվարին շաբաթից հետո լավ հաղթանակ տոնեցինք: Հաղթեցինք, բայց դեռևս հաջորդ փուլում չենք: Մենք ուզում էին ցույց տալ մեր ոգին: Ուզում ենք ցույց տալ, որ որակապես լավն ենք: Պետք է պահպանել այս վիճակը մինչև մրցաշրջանի ավարտը: Այս հաղթանակը կարևոր էր մեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հաղթեց «Միլան»-ին (0:2): «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: «Զինագործները» ընդմիջման գնացին ևս մեկ անգամ գրավելով «ռոսոներների» դարպասը: Ստանալով Օզիլի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ռեմզին: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում