ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ կտրամադրի վարչապետը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համապատասխան նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունը կանցնի վարչապետին: Նախագծին կողմ քվեարկեց 88, դեմ՝ 8 պատգամավոր:

«Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն Սահմանադրությանը համապատասխանեցնելու հրամայականով: Մասնավորապես, ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է ՀՀ նախագահը։ ՀՀ Սահմանադրության մեջ 2015 թ. կատարված փոփոխությունների արդյունքում հստակ սահմանվել են ՀՀ նախագահի լիազորությունները, և 123-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրվել է, որ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: ՀՀ սահմանադրությամբ Նախագահին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորություն չի վերապահվել, ուստի «Օտարերկրացիների մասին» գործող օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով նախապատրաստվել է համապատասխան փոփոխություններ կատարելու օրինագիծ, որով նախատեսվում է հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետին:

Առաջարկվող փոփոխություններով օրենքից կհանվի հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը: Եղիազարյանն ընդգծեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նորընտիր նախագահի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի