Քաղաքականություն

Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նուրսուլթան  Նազարբաեւը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անձամբ իր եւ ղազախ ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շնորհավորական հաղորդագրությունում Ղազախստանի նախագահը, մասնավորապես, ասել է. «Աստանայի եւ Երեւանի միջեւ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները այսուհետ եւս շարունակելու են զարգանալ հօգուտ մեր երկրների` Ձեր ակտիվ աջակցության շնորհիվ»:

Ղազախստանի նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություն նման պատասխանատու պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում