Քաղաքականություն

ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ ՀՀ նախագահն է. Արմեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ ՀՀ նախագահն է. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահն է, ոչ թե այս կամ այն կուսակցության: Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցին, թե համաձա՞յն է, որ նախագահ ընտրվելու դեպքում կիսելու է իշխող Հանրապետական կուսակցության նախկինում գործած որոշ քայլերի պատասխանատվությունը, որոնց համար հասարակությունն այդ կուսակցության նկատմամբ վերապահումներ ունեն:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունն առաջադրել են իմ թեկնածությունը, «Ծառուկյան» դաշինքը պաշտպանել է իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում, ես անկուսակցական եմ, և դուք քվեարկելու եք: Ես այսպես եմ մեկնաբանում Սահմանադրությունը՝ Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահն է, ոչ թե այս կամ այն կուսակցության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ հպարտ կլինի, եթե մի օր համարվի և Հանրապետական կուսակցության անդամների և «Ելք»-ի անդամների նախագահը:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում