Հասարակական

Գեղարքունիքի մարզին կհատկացվի 1 միլիոն լիտր սուբսիդավորված դիզվառելիք

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզին կհատկացվի 1 միլիոն լիտր սուբսիդավորված դիզվառելիք

ԳԱՎԱՌ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնանացանի աշխատանքները կազմակերպելու համար Գեղարքունիքի մարզի տնտեսություններին պետության կողմից կհատկացվի 1 միլիոն լիտր սուբսիդավորված դիզվառելիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, յուրաքանչյուր լիտր դիզվառելիքի դիմաց պետությունը սուբսիդավորելու է 60 դրամ:

Ըստ վարչության պետի՝ հատկացված չափաքանակը բավարար է գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու եւ գարնանացանը ժամանակին կազմակերպելու համար: «Նախորդ տարի մեր մարզի տնտեսություններին, ըստ տեղերից ներկայացված հայտերի, հատկացվել է 928 հազար լիտր սուբսիդավորված դիզվառելիք, որից տնտեսությունները իրացրել են մոտ 670 հազար լիտրը, ինչը մեզ հիմք է տալիս համոզվելու, որ 1 միլիոն լիտրը միանգամայն բավարարելու է մեր տնտեսությունների կարիքները: Առաջիկա մի քանի օրում կհստակեցվեն այն ժամկետները եւ մեխանիզմները, որոնց համաձայն տնտեսություններին կբաշխվի սուբսիդավորված դիզվառելիքը:

Մինչեւ գարնանացանի սկիզբը տնտեսությունները կստանան պահանջված դիզվառելիքը»,-նշեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում