Միջազգային

Թրամփը համաձայնել Է Boeing-ից երկու նախագահական ինքնաթիռ գնել 1,4 մլրդ դոլար զեղչով. NBC

2 րոպեի ընթերցում

Թրամփը համաձայնել Է Boeing-ից երկու նախագահական ինքնաթիռ գնել 1,4 մլրդ դոլար զեղչով. NBC

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների վարչակազմը Boeing կորպորացիայի հետ համաձայնության Է եկել երկու մարդատար ինքնաթիռների գնման շուրջը, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար: Գործարքը պետությանը թույլ կտա խնայել ավելի քան 1,4 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին:

«Նախագահ Թրամփը Boeing-ի հետ ոչ պաշտոնական համաձայնության Է հասել Air Force One ծրագրի հաստատագրված գնով պարտավորագրի շուրջը»,- մեջբերում Է հեռուստաընկերությունը Սպիտակ տան ներկայացուցչի խոսքը:

«Բանակցություններին նախագահի մասնակցության շնորհիվ պարտավորագիրը թույլ կտա ավելի քան 1,4 միլիարդ դոլար խնայել հարկատուների միջոցներից»,- հավելել Է ներկայացուցիչը:

Ինչպես ճշտել Է հեռուստաընկերությունը, պարտավորագրի ընդհանուր գումարը կարող Է կազմել 3,9 միլիարդ դոլար եւ ներառում Է ինքնաթիռների արդիականացում՝ դրանց համար նոր օդանավարանի կառուցմամբ:

Սպիտակ տան ղեկավարի ավիահավաքակազմը բաղկացած Է երկու մեքենայից, որոնք ստեղծված են Boeing 747-200B-ի՝ հեռամայրուղային երկտախտակամած լայնաֆյուզելաժ ինքնաթիռի հիմքի վրա: 2017 թվականին երկու հանրանավերի շահագործման ժամկետը հասել Է 30 տարվա: Առաջին անգամ դրանք երկինք են բարձրացել 1987 թվականին, երբ նախագահը Ռոնալդ Ռեյգանն Էր: Բացի երկու հանրանավերից, Սպիտակ տան տնօրինության տակ կան ավելի քան երկու տասնյակ ուղղաթիռներ, որոնք հիմնականում հնացել են եւ փոխարինման կարիք ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում