Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։ Եվ ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես երեկ ստորագրել եմ, և որով բարգավաճման նոր ճանապարհ է սկսվում։ Խոսքը ԹՐԻՓՓ-ի մասին է, որը բացառիկ հնարավորություններ է ստեղծում երկու երկրների և հատկապես Հայաստանի համար՝ հարգելով երկրի սուվերենությունը, որպեսզի նրանք իսկապես կարողանան օգուտներ քաղել դրանից»,- ասել է Ռուբիոն։

Հայաստանն ու Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար կարգով ստորագրել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում