Հայաստանի ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ոճրագործությունները. ընդունվեց հայտարարություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած հերթական խորհրդարանական քառօրյա նիստի ընթացքում քննարկման դրվեց եւ միաձայն ընդունվեց բոլոր խմբակցությունների կողմից հեղինակված «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Որպես հիմնական զեկուցող ելույթով հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ խորհրդանշական համարելով այն, որ խորհրդարանը այս հայտարարության նախագիծը քննարկում է հենց Սումգայիթյան ջարդերի 30-ամյակի օրը:

«Այս հայտարարությանը միացել են բոլոր քաղաքական խմբակցությունները, քանի որ սա այն կարեւոր հարցն է, երբ ներքաղաքական տարաձայնությունները գնում են երկրորդ պլան, առաջ է մղվում ազգային պետական շահերի հրամայականը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Հայտարարության մեջ հստակ նշված են հայերի դեմ կատարված ադրբեջանական իշխանությունների բոլոր ոճրագործությունները, որոնք դիտարկվում են որպես հայ ժողովրդին իր բնօրրանից դուրս մղելու եւ ոչնչացնելու հետեւողական քաղաքականության դրսեւորում, որը դեռեւս սկիզբ է առել 1918 թվականից եւ շարունակական բնույթ է կրում:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրագործված զանգվածային բռնությունները, սպանությունները եւ տեղահանումները, ինչպես նաեւ հայատյաց ռասիստական քաղաքականությունը եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունները, ոգեկոչում է անմեղ զոհերի հիշատակը եւ կոչ է անում խորհրդարաններին, խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած եւ շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքների խախտումներով, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար»,-ասված է հայտարարության մեջ:

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նախագիծը հասանելի է լինելու նաեւ օտար լեզուներով:

Հայերեն English Русский

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները