Սևանա լճում հայտնաբերվել է անհետ կորածի դիակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Սևանա լճում հայտնաբերվել է փետրվարի 13-ից որպես անհետ կորած որոնվող 1963 թվականի ծնված Տիգրան Հակոբյանի դիակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Հայերեն