Միջազգային

ԱՄՆ-ի հարցերով փորձագետը նշանակվել Է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար. NK News

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հարցերով փորձագետը նշանակվել Է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարար. NK News

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Ցոյ Սոն Հին նշանակվել Է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում: Ինչպես փետրվարի 28-ին հայտնել Է NK News տեղեկատվական պորտալը, որը մասնագիտանում Է ԿԺԴՀ-ին վերաբերող նորությունների ու վերլուծությունների բնագավառում, դա համարվում Է այն բանին նշանը, որ Փենյանը պատրաստ Է ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:

Պորտալը հղում Է անում Փենյանի դիվանագիտական աղբյուրներից ստացված տվյալներին:

Ցոյ Սոն Հին համարվում Է փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ի ու անգլերենի գիտակ: Նա, մասնավորապես, մասնակցել Է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ վեցակողմ բանակցություններին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի եւ կորեական երկու պետությունների մասնակցությամբ: Դրանք չեն անցկացվում 2007 թվականի աշնանից:

Մի քանի օր առաջ Հարավային Կորեայի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել Է, որ Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի փակմանը ժամանած ԿԺԴՀ-ի պատվիրակությունը Սեուլին ծանուցել Է Վաշինգտոնի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում