Հասարակական

Վարչապետի անվտանգության աշխատակիցների մեքենան վթարի ժամանակ Կարեն Կարապետյանին ուղեկցելիս չի եղել. Արամ Արարատյան

1 րոպեի ընթերցում

Վարչապետի անվտանգության աշխատակիցների մեքենան վթարի ժամանակ Կարեն Կարապետյանին ուղեկցելիս չի եղել. Արամ Արարատյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցների ավտոմեքենան, որը վթարի է ենթարկվել փետրվարի 26-ին, գործադիրի ղեկավարին ուղեկցելիս չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

Մամուլի քարտուղարը նշեց նաև, որ պատրաստ են օրենքով սահմանված կարգով մուծել տուգանքները, եթե պարզվի, որ վթարի մեղավորը անվտանգության ծառայողներն են եղել:

Առցանց լրատվամիջոցները հայտնում են, որ փետրվարի 26-ին արձանագրված ավտովթարի մասնակից են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները:

Ըստ տեղեկությունների՝ ժամը 11։00-ի սահմաններում Երևանի Մամիկոնյանց փողոցում՝ հայտնի որպես «Բաբլոյանի խաչմերուկ», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։

Լրատվամիջոցները նշում են, որ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության ծառայությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում