Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի՝ հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ քննական մարմինը որևէ տվյալ չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ընթացքում զոհված Սամվել Հարությունյանի՝ հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ որևէ տեղեկություն քննական մարմինը չի ստացել: Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին: Մարգարիտ Եսայանը հիշեցրեց, որ մարտի 1-ից հետո համացանցում պտտվում էր մի տեսանյութ, որում պնդում էին, որ զոհերից Սամվել Հարությունյանը գնդակահարվել է: «Դատախազությունն այդ տեսանյութն ուսումնասիրե՞լ է, այդ վարկածը քննության առարկա դարձե՞լ է»,- հարցրեց պատգամավորը:

Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ քննության մարմինը Սամվել Հարությունյանի՝ հրազենային վիրավում ստանալու վերաբերյալ որևէ տվյալի չի տիրապետում: Մենք ունենք Սամվել Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որտեղ հստակ ֆիքսված է, որ նրա մահվան պատճառ է դարձել բութ և կոշտ գործիքների կիրառումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բիշարյանը:

Նա հավելեց, որ դատաբժշկական փորձաքննությունը հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ հետևություն չի բովանդակում, հետևաբար իրենք նման վարկած առաջ քաշելու և քննության առարկա դարձնելու տվյալ չունեն:

Հայերեն

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար