Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպանությունում փետրվարի 20-ին կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի մասնակցել են Բելառուսի հասարակական-քաղաքականշրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար՝ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անդրադարձավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկին՝ Ղարաբաղյան շարժմանը՝ որպես ժողովուրդների ազատ ինքնորոշման անօտարելի իրավունքի իրագործման դասական օրինակի: ՀՀ դեսպանը նշեց, որ արցախահայության պետականակերտման ճանապարհը եղել է դժվարին, միահյուսված կորուստներով ու ձեռքբերումներով, և որ այսօր երախտագիտությամբ անցյալը վերհիշելու, խոնարհվելու և հպարտանալու պահն է:

Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի նահատակների հիշատակին»:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի