Տարածաշրջանային

Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն Ադրբեջանում փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանում առկա նախընտրական իրավիճակի, ընտրական օրենսդրության և քաղաքացիական ինստիտուտների դիրքորոշման, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների, ընտրական հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը փետրվարի 21-ից 22-ը ժամանել է Բաքու ծանոթանալու Ադրբեջանում նախընտրական իրավիճակին: Այցի արդյունքների հիման վրա առաջիկա երկու շաբաթների ընթացքում կազմվելու է զեկույց, ինչի հիման վրա ԺՀՄԻԳ-ը կայացնելու է ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ որոշում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում