Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մարտի 1-ի իրադարձությունները և դրանց հետևանքները համարում է մտահոգիչ, ցավոտ և ամոթալի: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի քննարկմանը Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ առաջնահերթ խնդիր է, որպեսզի վերացվեն բոլոր հիմքերն ու պատճառները, որոնց հետևանքով 2008 թ. տեղի ունեցան մարտի 1-ի ողբերգական և ամոթալի իրադարձությունները:

«Այն, որ մարտի 1-ի իրադարձությունները մեզ համար մտահոգիչ են, իսկ դրա առաջացման հիմքերն ու պատճառները բացահայտելն ու վերացնելը` առաջնահերթ խնդիր, չի քննարկվում: Սակայն ես չեմ կարծում, որ այս հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Ելք» խմբակցությունը, միտված է այդ խնդիրների լուծմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կոստանյանը:

Գևորգ Կոստանյանը շեշտեց, որ հայտարարության նախագծում ներկայացված են քաղաքական կետեր, որոնք չեն կարող օգնել մարտի 1-ի իրադարձությունների առաջացման պատճառները և հիմքերը` ընդգծելով, որ հայտարարությունը որևէ կերպ չի կարող շտկել դա: «Ես կարծում եմ, որ այս հայտարարության նպատակահարմարությունը բացակայում է: Եվ բացակայում է ոչ թե նրա համար, որ ես համաձայն չեմ դրանում ներառված կետերի հետ, այլ նպատակահարմարությունը բացակայում է խնդիրների լուծմանն ուղղված լինելու տեսանկյունից»,- եզրափակեց նա:

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը