Հասարակական

Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին առանձին շրջաններում, փետրվարի 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, փետրվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 22-ին կա անձրևի փոքր հավանականություն, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում