ՀԱԿ-ն Ազատության հրապարակում արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում անցկացրեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Ազգային կոնգրես կուսակցությունն Ազատության հրապարակում արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում անցկացրեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսում ներկայացված էին արցախյան շարժման տարիներին տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքների ժամանակ արված լուսանկարները և օգտագործված պաստառները:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ միջոցառման նպատակն է վերականգնել այն ոգին, որ կար 1988թ. Ազատության հրապարակում: «Փորձել ենք այնպես անել, որ մեր ժողովուրդը զգա, որ ինքն է այս երկրում հարց լուծողը, ինքն է անկախություն բերել, ինքն է հանրաքվեով երկիրն անկախացրել: Այս հրապարակի առավելություն եղել է ըմբոստ քաղաքացին, քաղաքացին, որը շարժման արդյունքում դարձավ առանց բարդույթի ապրող, չվախեցող մարդ: Այդ շարժման բոլոր մասնակիցների վախն այն ժամանակ չափվեց, դուրս եկավ, և այս հրապարակը իսկապես Օպերայի հրապարակից դարձավ Ազատության հրապարակ: Սա էր մեր մեծագույն արժեքը, շարժման արժեքը՝ առանց վախ, առանց կոմպլեքս, առանց բարդույթի ըմբոստ քաղաքացի: Այսօր փորձել ենք որքանով հնարավոր է ներկայացնել 1988թ. այստեղ տիրող ոգին»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված են այն լոզունգների և պաստառների բնօրինակները, որոնք օգտագործվել են 1988թ.-ին: «Փառք Աստծո, եղել են մարդիկ, ովքեր իրենց տան արխիվներում, իրենց կազմակերպություններում պահպանել են դրանք: Մենք մեծ մասը բերել ենք Երևանի պատմության թանգարանից, որը բարեխղճորեն հավաքել և պահել է շարժման ցուցանակները: Դուք կարող ենք անգամ տեսնել ցուցանակներ, որոնք լուսանկարները ևս ներկայացված են ցուցահանդեսում: Այսպիսով` մենք փորձել ենք հնարավորինս վերականգնել այն միջավայրը, որ կար այն ժամանակ»,- ասաց Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր այն լուսանկարիչներին, որոնց գործերը ներկայացված են ցուցահանդեսում:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան