Գիրք նվիրելու օրը ինչ է խորհուրդ տալիս կարդալ նախարար Վարդան Արամյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհուրդ է տալիս կարդալ Ջեսվալդ Սալաքյուզի «Գլոբալ բանակցողը» գիրքը` խելամիտ կառավարում իրականացնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիրքը հրատարակել է «Palgrave Macmillan» հրատարակչությունը 2003 թվականին, որը «Library Journal»-ի կողմից ընտրվել է որպես այդ տարվա լավագույն բիզնես գրքերից մեկը։ Սալաքյուզը հեղինակել է ավելի քան 16 գիրք։

Ջեսվալդ Սալաքյուզը ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտությանՖլետչերի դպրոցի պրոֆեսոր է։ Նա մասնագիտացած է միջազգային ներդրումային իրավունքի, համաշխարհային բանակցության և միջազգային բիզնես գործարքների, իրավունքի և զարգացման հարցերում։

Սալաքյուզի գիրքը կարող է լինել լավագույն նվեր Գիրք նվիրելու օրվա առիթով: Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ 2008 թվականից Հայաստանի գրողների միության այդ ժամանակվա նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր է հռչակվել։

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն