Գերմանիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է 23-րդ ձմեռային Խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6 օրյա պայքարից հետո Գերմանիան ինչպես որ սկսել էր Օլիմպիական խաղերը այժմ ևս գլխավորում է մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը: Գերմանացի մարզիկները նվաճել են 9 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ (15 ընդհանուր): Առաջատարներից 3 ոսկե մեդալով հետ են նորվեգները: Նրանք ունեն 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ (ընդհանուր 17 մեդալ): Եվ եռյակի վերջում Նիդեռլանդների թիմն է` 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր 12 մեդալ):

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ