Կարծես վտանգավոր խելագար լինի. Նևզորովն անդրադարձել է «Երևան վերադառնալու» մասին Ալիևի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովը ռուսական Эхо Москвы ռադիոկայանի Невзоровские среды հաղորդման փետրվարի 14-ի եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին և սուր քննադատության ենթարկել Ադրբեջանի նախագահին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ալիևը Երևանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես վտանգավոր խելագար լինի»,- Невзоровские среды հաղորդման փետրվարի 14-ի եթերում նշել էր Ալեքսանդր Նևզորովը:

Ալեքսանդր Նևզորովը նշել էր նաև, որ Երևանը ադրբեջանցիներինը լինելու վերաբերյալ սուտը ադրբեջանցիների կողմից ստեղծված առասպել է, ինչը կարող դառնալ ապագա արյունահեղության և ատելության պոռթկումների պատճառ:

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը անհրաժեշտ չեն համարել մեկնաբանել հեռուստալրագրողի քննադատական խոսքերը:

Հայերեն العربية English

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին