Տարածաշրջանային

Հունաստանը Թուրքիային մեղադրել Է Կիպրոսի ինքնիշխան իրավունքները խախտելու մեջ

2 րոպեի ընթերցում

Հունաստանը Թուրքիային մեղադրել Է Կիպրոսի ինքնիշխան իրավունքները խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Թուրքիան խախտում Է միջազգային իրավունքը եւ Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի՝ բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում Է իրականացնում ENI իտալական նավթընկերության համար, եւ նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ եւ աշխատանքն սկսել այնտեղ: Մինչ այդ ENI իտալական նավթընկերությունը ֆրասիական Total-ի հետ միասին հորատման աշխատանքներ Էր կատարում Կիպրոսի ԲՏԳ-ի թիվ 6 տեղամասում եւ փետրվարի 8-ին նրանք հաստատել են գազի պաշարների առկայությունը «Կալիպսո-1» հանքավայրում:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 11-ին հայտարարել Էր, որ Թուրքիան շարունակում Է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում եւ նշել, որ Նիկոսիան մտադիր Է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը:

Հունաստանի ԱԳ նախարարությունը անօրինական Է որակել Թուրքիայի գործողությունները:

«Թուրքիան շարունակում Է կասկածի տակ դնել միջազգային իրավունքը՝ կոպտորեն խախտելով Կիպրոսի Հանրապետության սուվերեն իրավունքներն Արեւելյան Միջերկրականում: Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ ձեռնպահ մնալ հետագա անօրինական գործողություններից եւ կատարել միջազգային իրավունքի գծով իր պարտավորությունները»,-ասված Է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում