ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգը վերացնելը նպատակահարմար չի համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նպատակահարմար չի համարում Ընտրական օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ կետը:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «ՀՅԴ-ն դեռ այն ժամանակ էլ կողմ չէր այդ ընտրակարգին, սակայն մենք ընդհանուր հայտարարի եկանք, ինչի արդյունքը մեր կոալիցիոն հուշագիրն է: Հիմա նրանք իրենց նախկին տեսակետն են պնդում, մենք այդ հարցով քննարկում դեռ չենք ունեցել: Կկազմակերպենք քննարկում, սակայն նշեմ, որ մենք Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգի մասին կետը հանելը նպատակահարմար չենք համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ միանգամից նման թռիչքային քայլ իրագործելը կարող է վտանգավոր լինել: «90-ականներից մինչև այսօր մենք, մեծամասնական համակարգն աստիճանաբար կրճատելով և նախապատվությունը տալով համամասնական համակարգին, այսօր արդեն կատարել ենք հեղափոխական քայլ` ամբողջովին անցնելով համամասնական ընտրակարգին: Ամեն ինչ պետք է արվի ներդաշնակ, իսկ փոփոխություններն այնպես պետք է արվեն, որ ցնցումներ չլինեն: Դուք գիտեք, որ եթե մենք միանգամից անցում կատարենք դասական համամասնական ընտրակարգին, կարող ենք ունենալ մարզեր, որոնք խորհրդարանում պատգամավոր չեն ունենա, իսկ հասարակության կապը իշխանության հետ լինում է պատգամավորների միջոցով: Մենք այստեղ պետք է զգույշ լինենք և այդ անցումը պետք է կատարենք ներդաշնակ»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ռեյտինգային ընտրակարգը շեղում է համամասնական ընտրակարգի դասական ձևից, իսկ իրենք կողմ են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: «Ծառուկյան» խմբակցությունը իր հերթին ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել` առաջարկելով ՀՅԴ-ին միանալ իրենց նախաձեռնությանը նախագիծը համատեղ ներկայացնելու համար:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան