Հասարակական

Եղանակը կտաքանա 4-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը կտաքանա 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: փետրվարի 15-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին՝ քաղաքի առանձին հատվածներում, սպասվում է թույլ և կարճատև անձրև, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Փետրվարի 15-16-ն սպասսվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում