Սպորտ

Արազ Օզբիլիսն առաջին հարցազրույցն է տվել «Շերիֆ»-ում՝ այն էլ ռուսերեն

1 րոպեի ընթերցում

Արազ Օզբիլիսն առաջին հարցազրույցն է տվել «Շերիֆ»-ում՝ այն էլ ռուսերեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և մոլդովական «Շերիֆ»-ի նորեկ Արազ Օզբիլիսն առաջին հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ այն էլ ռուսերեն:

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Տղաները շատ լավն են, և մթնոլորտն էլ է լավը: Ինձ ամեն ինչ դուր եկավ, և ինձ տանն եմ զգում: Պատրաստ եմ ամեն կերպ օգնել տղաներին: Գիտեմ, որ «Շերիֆ»-ը գրեթե ամեն տարի խաղում է Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում: Այն մեծ ակումբ է՝ լավ պատմությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Օզբիլիսը:

Արազ Օզբիլիսը վարձավճարով հանդես կգա Մոլդովայի 17-ակի չեմպիոն «Շերիֆ»-ի կազմում: Հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է ծանոթանալ ակումբի մարզիչների և ֆուտբոլիստների հետ, իսկ փետրվարի 7-ին առաջին մարզումը կանցկացնի թիմում: «Շերիֆ»-ը Մոլդովայի ֆուտբոլի առաջնության առաջատարն է: Ակումբը 18 տուրից հետո 45 միավորով առաջին տեղում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում