Սպորտ

Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը. ՀՀ-ն աննախադեպ ցուցանիշ է գրանցում օլիմպիական շարժման մեջ

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը. ՀՀ-ն աննախադեպ ցուցանիշ է գրանցում օլիմպիական շարժման մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Միքայել Միքայելյանն է լինելու. Հայաստանն առաջին պետությունն է աշխարհում, որը ներկայացնող մարզական ընտանիքի երեք անդամներ Օլիմպիական խաղերի պատմության մեջ դառնում են դրոշակակիրներ: Միքայել Միքայելյանից առաջ դրոշակակրի պատիվն ընձեռված է եղել նրա մորն ու եղբորը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, շքերթին կմասնակցեն նաեւ օլիմպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը մեկնարկի փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին:

Օլիմպիական խաղերի պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ մեկ ընտանիքից երեք ներկայացուցիչ լինեն մի երկրի դրոշակակիրը: 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը Ալլա Միքայելյանն էր՝ Միքայելի մայրը, 2014 թվականի Սոչիի ձմեռային Խաղերում Հայաստանի դրոշը մարզադաշտ է մտցրել եղբայրը՝ Սերգեյ Միքայելյանը և հիմա Փհենչհանի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրն է լինելու դահուկորդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում