Սպորտ

«Բանանց»-ը 23 ֆուտբոլիստով կմեկնի Բելեկ

1 րոպեի ընթերցում

«Բանանց»-ը 23 ֆուտբոլիստով կմեկնի Բելեկ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը փետրվարի 8-ից 22-ը Բելեկ քաղաքում կանցկացնի արտասահմանյան ուսումնամարզական հավաք` պատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ակումբի կայքը: Հավաքի ընթացքում նախատեսված է չորս ստուգողական հանդիպում: Կենտրոնական պաշտպան Գևորգ Հովհաննիսյանը հավաքին չի մեկնի վնասվածքի պատճառով:

Ուսումնամարզական հավաքին կմեկնեն հետևյալ 23 ֆուտբոլիստները. դարպասապահներ՝ Ստեփան Ղազարյան, Արամ Հայրապետյան, Հենրի Ավագյան: Պաշտպաններ՝ Մատվեյ Գույգանով, Նարեկ Պետրոսյան, Բորիսլավ Յովանովիչ, Գագիկ Մաղաքյան, Արթուր Ավագյան, Վարդան Սաֆարյան: Կիսապաշտպաններ՝ Վահագն Այվազյան, Արամ Բարեղամյան, Ռումյան Հովսեփյան, Կուասի Սիբո, Ալեքսանդր Հովհաննիսյան, Հակոբ Հակոբյան, Արամ Լոռեցյան, Օգնեն Կրասիչ, Ալեքսանդր Ջոկովիչ, Կարեն Մելքոնյան: Հարձակվողներ՝ Վալմերսոն Գարսիա Պրաիա, Հայկ Ոսկանյան, Նորայր Գյոզալյան, Նարեկ Գրիգորյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում