ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն, ով այսօր Երևանում ներկայացրեց աշխարհի գավաթը, խոսեց նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և ունի բոլոր որակները թիմի հետ իր նպատակներին հասնելու համար: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը լավ ապագա ունի: Գիտեմ նաև «Օլիմպիակոս»-ի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Կարամբյոն:
Աշխարհի նախկին չեմպիոնի կարծիքով՝ ուժեղագույն ֆուտբոլիստներից են Յուրի Ջորկաեֆը, Թիերի Անրին և Զիդանը: