Ամեն ինչ անելու եմ Հայաստանը պատվով ներկայացնելու համար. օլիմպիական Միքայել Միքայելյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշված օրեր անց Փհենչհանում կվառվի ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի կրակը` ազդարարելով «Սպիտակ խաղերի» մեկնարկը: Հայաստանն այս տարի խաղերին մասնակցում է միայն 3 մարզիկով: Մեր երկու դահուկորդներից մեկը հայկական դահուկասպորտի ամենահեռանկարային մարզիկներից մեկն է` Միքայել Միքայելյանը: Վերջինս «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց Օլիմպիական խաղերի, աշխարհի Մ23 տարեկանների առաջնության մասին:

-Միքայել, օրեր առաջ մասնակցեցիք դահուկավազքի աշխարհի Մ23 տարեկանների առաջնությանը: Գո՞հ եք արդյոք:

-Պարզապես հիանալի կլիներ, եթե ինձ հաջողվեր մտնել լավագույն 20-ի մեջ, սակայն տարբերությունը 20-յակի մեջ մտնողների և իմ` 23-րդ տեղի միջև, ընդամենը 15 վայրկյան էր: Այդ 15 վայրկյանն այսօր կա, վաղը չի լինի: Լավագույն 20-յակի մեջ չմտնելը պայմանավորված էր իմ մեկնարկային դիրքից, այսինքն` մասսայական մեկնարկ էր, մոտ 100 մասնակից կար և ես 50-րդն էի: Ավելի դժվար էր առաջ անցնելը: Եթե վարկանիշս բարձր լիներ և ավելի շուտ մեկնարկեի, ապա այդ դեպքում վստահաբար կլինեի 20 լավագույնների շարքում:

-Ինչպիսի՞ն էին մրցակիցները:

-Բոլոր պետություններից 4 լավագույններն էին ներկայացել: Եթե 2016 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերում ներկայացել էին լավագույն 2 մարզիկները, ապա Մ23 տարեկանների առաջնությանը մասնակցում էին դահուկային-էլիտայի ներկայացուցիչները:

-Ձեր հաջորդ մեկնարկն Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ դասեր պետք է քաղեք այս Խաղերից, քանի որ մեդալների համար չենք պայքարելու:

-Եթե անկեղծ, ապա իմ նպատակն աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում լավ հանդես գալն էր: Իսկ Օլիմպիական խաղերին կլինեմ որպես մասնակից, ոչինչ ավելին: Չեմ կարող ասել, որ ակնկալիքներ ունեմ, բայց ամեն ինչ անելու եմ Հայաստանը պատվով ներկայացնելու և Հայաստանի բոլոր դրական կողմերը ցույց տալու համար:

-Միքայել, դուք Օլիմպիական խաղերին մասնակցելու փորձ ունեք: Եղել եք պատանեկան Օլիմպիական խաղերում՝ Լիլիհամերում 2016 թվականին: Արդյոք կօգնի՞ այդ փորձը ձեզ:

-Մեկնարկներն ամեն տեղ նույնն են՝ լինեն դրանք Հայաստանի առաջնությունում, թե Լիլիհամերի պատանեկան Խաղերում: Որպես այդպիսին փորձ ունեմ:

-Դուք ընդամենը18 տարեկան եք: Պատասխանատվության զգացումը մե՞ծ չէ:

-Մի պահ զգում եմ այդ պատասխանատվությունը, բայց երբ նայում եմ հետ, նայում եմ, թե ինչպիսի աշխատանք եմ կատարել ամռանը և ինչպես եմ նախապատրաստվել, ապա հասկանում եմ, որ Խաղերին մասնակցելը աշխատանքիս արդյունքն է:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն العربية English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ