ՀՀԿ-ն «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 16-ին «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին մասնակցելու հարցը չի քննարկել և որոշում դեռ չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տեղյակ է, որ «Ելք» խմբակցությանը հաջողվել է 29 պատգամավորի ստորագրություն հավաքել, ինչը բավարար է արտահերթ նիստ հրավիրելու համար, սակայն հստակ չէ այդ նիստին ՀՀԿ-ի մասնակցությունը:

«Մենք այդ հարցը չենք քննարկել, ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ կուսակցությունը չի քննարկել և որոշում չունի: Երբ կուսակցությունը որոշում կայացնի, ես այդ մասին կխոսեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Լրագրողները խնդրեցին ներկայացնել իր անձնական կարծիքը՝ կարի՞ք կա թանկացումների խնդրին ևս մեկ անգամ անդրադառնալ Ազգային ժողովում այս անգամ արտահերթ նիստի ձևաչափով և քննարկել Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը, Շարմազանովը պատասխանեց. «Թույլ տվեք ես իմ անձնական կարծիքը ինձ պահեմ, իսկ այդ մասին կխոսեմ, երբ կուսակցությունը կքննարկի և որոշում կկայացնի»:

Հարցին, ինքն այդ նիստին մասնակցելո՞ւ է, Շարմազանովը նշեց, որ որպես Ազգային ժողովի փոխնախագահ ւ նիստը նախագահող այդ նիստին կմասնակցի:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը քննարկելու համար: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, «Ելք»-ին հաջողվել է 29 ստորագրություն հավաքել: Ստորագրահավաքին միացել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում