Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել  բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցելՄեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ ԹագավորությունումՀՀ արտակարգ և լիազորդեսպան,ՀՀԿ կողմից որպեսՀՀ նախագահթեկնածու առաջարկվածԱրմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այն նպատակ էր հետապնդում մտքեր փոխանակել բրիտանահայ համայնքի հետ:

Հիշեցնենք, որ Նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Արմեն ՍարգսյանըՀայաստանի Հանրապետության չորրորդ նախագահիթեկնածու առաջադրվելուառաջարկն ընդունելուց առաջ կարևորել էր տարբեր շրջանակների, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալը:

Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը պատահական չէր, քանի որ երկար տարիներ հենց այս համայնքի անհատներն են տարբեր առիթներով շփվելևհամագործակցել Արմեն Սարգսյան անհատի, գիտնականի և դեսպանի հետ` օժանդակելով նրա գործունեությանն ու միաժամանակ ստանալովնրագործուն աջակցությունը տարբեր ծրագրերի իրագործման հարցում։

Ինչպես և ակնկալվում էր ներկաները մեծ հետաքրքրությամբ էին սպասում այս հանդիպմանը: Ինչպես հիրավի իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը` իրեն վստահված բարձր պատասխանատվությունն ստանձնելուց առաջ անհրաժեշտ էր խորհրդակցել այս մեծ հայկական ընտանիքի հետ, ինչպիսին է բրիտանահայ համայնքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհակալություն հայտնելով ՀանրապետությանՆախագահին և Հանրապետական կուսակցությանը, նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր Սահամանդրության ընդունմամբնախագահի լիազորությունները կրել են որոշ փոփոխություններ, քանի որ Հայաստանը անցնում էխորհրդարանական կառավարման ձևին։Նա կարևորեց առավել ժողովրդավարական երկիր կառուցելու և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում Հայաստանի քաղաքացիներիակտիվ մասնակցությունը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել խորացումն ու ամրապնդումը։

Իր խոսքի ավարտից հետո Արմեն Սարգսյանը ներկաներին հրավիրեց բարձրաձայնելու իրենց կարծիքները, մտահոգություններն ու հուզող հարցերը։

Շատերն իրենց խոսքում նշեցին, որ թե՛ մարդկային և թե՛ մասնագիտական առումներով վերջինս լիովին կարող է այդ պաշտոնում լավագույնս դրսևորել իրեն, իսկ առկա լայն կապերն ու հնարավորությունները ծառայեցնել ի շահՀայրենիքի։

Բրիտանական հողում բնակվող հայկական մեծ ընտանիքը իր զորակցությունըհայտնեց Արմեն Սարգսյանին և կոչ արեց նրան ի գործ անցնել եւ միասնական ուժերովառաջ տանել հանունՀայրենիքի բարօրության տարվող անչափծանր, բայցև՝ պատվելի աշխատանքը։

Հայերեն English Русский

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26