Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքն առաջին անգամ կցուցադրվի Երևանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի ապակու վրա նկարած «Ծաղիկներ» գործը, որը երկար տարիներ եղել է Մոսկվայում, առաջին անգամ մեկ շաբաթով կցուցադրվի Երևանում: Արվեստասերները այն կարող են դիտել փետրվարի 28-ից մարտի 7-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

«Ծաղիկներ»-ը Հայաստանում երբեք չի ներկայացվել: Այդ աշխատանքը Սարյանը ստեղծել է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում և այն նվիրել ժապավենի օպերատոր Մարատ Վարժապետյանին: Հավանաբար, նրա ընտանիքը ժամանակի ընթացքում վաճառել է այդ գործը, և այն հայտնվել է ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովի անձնական հավաքածուում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը:

Այդ ընթացքում կանցկացվի նաև «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը: Կցուցադրվեն ժապավենի ստեղծման ընթացքում արված լուսանկարներ:

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական կինոնկարը ստեղծվել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսորը Լ. Վաղարշյանն է, տեքստի հեղինակը` Ի. Էրենբուրգը, երաժշտությունը գրել է Ղ. Սարյանը:

Հայերեն English

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ