Տնտեսություն

Ֆրանսահայ գործարարը նպատակ ունի ավելացնելու իր վաճառակետերի թիվը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ գործարարը նպատակ ունի ավելացնելու իր վաճառակետերի թիվը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ գործարարը նպատակ ունի ավելացնելու իր վաճառակետերի թիվն ամբողջ աշխարհում:

Զուգագուլպաների, լողազգեստի և հագուստի համաշխարհային «Farell» ապրանքանիշի համահիմնադիր Գոռ Հարոյանը հուսով է, որ 2018 թվականը բեկումնային կլինի իր ապրանքանիշի համար: Ապրանքանիշն արդեն մոտավորապես 300 վաճառակետ ունի ամբողջ աշխարհում:

Հարոյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս պահին իրենք ուսումնասիրություններ են կատարում նոր շուկաներ գտնելու ուղղությամբ: «Շատ եմ ուզում, որ Հայաստանում ևս վաճառակետեր ունենանք, կարծում եմ, առաջինը Երևանում կլինի: Ամեն տարի նոր ծրագրեր ենք նախատեսում ու փորձում ենք դրանք կյանքի կոչել, այս տարին նույնպես բացառություն չէ»,- նշեց Գոռը:

Գոռը ծնվել ու մեծացել է Գյումրիում: Դպրոցն ավարտելուց հետո իրենց ընտանիքի հետ մշտական բնակության է տեղափոխվել Ֆրանսիա: Այստեղ սովորել է քոլեջում, բարձրագույն կրթություն ստացել բիզնեսի կառավարում մասնագիտությամբ: Այնուհետև Գոռն իր ընկերոջ հետ հիմնել է զուգագուլպաների ապրանքանիշը, որը կարճ ժամանակամիջոցում մեծ ճանաչում է ձեռք բերել Ֆրանսիայում: Հետագայում, բացի զուգագուլպաներից, սկսել է արտադրել նաև լողազգեստներ, աքսեսուարներ:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում