1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին, փետրվարի 4-ի համեմատ, կբարձրանա 4-5 աստիճանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: