ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են` պայմանավորված Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությամբ: ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում 2012թ. ընդունված «Մագնիտսկու օրենքի» շրջանակներում, և պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել Թուրքիայի որոշ նախարարներ ու քաղաքական գործիչներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն Թուրքիային կանգնեցնելու ուղղությամբ, սակայն այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ը փորձում է կանխել նաև Սիրիայի տարածքում գտնվող թուրքական և ամերիկյան ուժերի հնարավոր բախումը»,- գրում է լրատվամիջոցը:

«Մագնիտսկու օրենք»-ը կապված է 2009թ-ին Մոսվայի բանտերից մեկում մահացած իրավապաշտպան Մագնիտսկու անվան հետ: Օրենքի համաձայն՝ մարդու իրավունքները խախտող օտարերկրյա կառավարությունների անդամներն ու պաշտոնյաների ԱՄՆ մուտքն արգելվում է, իսկ նրանց ԱՄՆ-ում գտնվող անշարժ գույքը սառեցվում:

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ