Օբամեյանգի «Արսենալ» տեղափոխության գործում մեծ է եղել Մխիթարյանի դերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը նշել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու հարցում մեծ է եղել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով givemesport.com-ը, Օբամեյանգն ընդգծել է, որ շատ ուրախ է կրկին Մխիթարյանի հետ նույն թիմում հանդես գալու համար:

«Ես իսկապես շատ ուրախ եմ Միկիի հետ նույն թիմում լինելու համար: Նա ինձ համար եղբոր պես է, լավ ընկեր: Մենք անցյալում արդեն միասին խաղացել ենք, և ես շատ ուրախ եմ նրան կրկին տեսնելու համար»,- ասել է Օբամեյանգը:

Հարձակվողը պատմել է, որ Մխիթարյանը մի քանի անգամ զանգել է իրեն ու հետաքրքրվել՝ արդյոք տեղափոխվո՞ւմ է «Արսենալ»: «Ես նրան ասել եմ, որ առաջինն ինքը պետք է ասի պայմանագիր ստորագրո՞ւմ է «Արսենալ»-ի հետ, թե՞ ոչ: Երբ նա ինձ ասաց, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, դա մեծ գործոն հանդիսացավ իմ տեղափոխության համար: Ես կարծում եմ, որ մենք միմյանց շատ լավ հասկանում ենք խաղադաշտում և դրանից դուրս: Ահա թե ինչու խաղադաշտում ամեն ինչ ավելի հեշտ կլինի»,- ասել է գաբոնցի հարձակվողը:

Հայերեն English

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո