Տարածաշրջանային

Ուրուգվայը հրաժարվել է ապահովել Էրդողանի պահանջած անվտանգությունը. հայտնի են այցի չեղարկման մանրամասները

3 րոպեի ընթերցում

Ուրուգվայը հրաժարվել է ապահովել Էրդողանի պահանջած անվտանգությունը. հայտնի են այցի չեղարկման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հայկական Prensa Armenia լրատվական գործակալությունը փորձել է բացահայտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկայի երկրներ նախատեսված այցելությունը չեղարկելու պատճառները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործակալությանը հայտնի է դարձել, որ լարվածությունը սկսվել է, երբ Ուրուգվայում, Արգենտինայում և Պարագվայում Թուրքիայի դեսպան Մերալ Բարլաշը պաշտոնապես հունվարի 26-ին՝ այցից ընդամենը երկու շաբաթ առաջ է դիմել Ուրուգվայի արտգործնախարարություն՝ ճշտելու, թե արդյոք նախագահը կարող է հանդիպել Էրդողանի հետ: Ի պատասխան դիմումի հայտնի է դարձել, որ Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը հրաժարվել է ընդունել Թուրքիայի նախագահին ամբողջական օրակարգով, նա համաձայնել է միայն կարճ հանդիպման, ինչը թուրքական դիվանագիտությունն անբավարար է համարել: Բացի այդ, Ուրուգվայի կառավարությունը հրաժարվել է ձեռնարկել անվտանգության արտակարգ միջոցներ ապահովելու թուրքական կողմի պահանջը, որը ենթադրում էր շուրջ 100 թուրք թիկնապահի, դիպուկահարների և հատուկ պատրաստված շների առկայություն:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից այցը չեղարկելու մասին իմացել է միայն հունվարի 30-ին՝ լրատվամիջոցներից: «Մինչև այդ Ուրուգվայի կառավարությունը որևէ պաշտոնական տեղեկություն չի ունեցել այցի չեղարկման մասին»,- հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից:

Արգենտինայում առաջին անգամ 2018 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն անցկացվելու է G20 գագաթնաժողովը, որը նախագահելու է երկրի ղեկավար Մաուրիսիո Մակրին: Ակնկալվում է, որ Էրդողանը նախ կայցելի Ուրուգվայ, ապա նոր միայն Արգենտինա:

Նա արդեն մեկ անգամ՝ 2010 թվականին չեղարկել էր այցը Արգենտինա: Այն ժամանակ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը պետք է այցելեր Բուենոս Այրես՝ մասնակցելու մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի բացման արարողությանը: Հայկական համայնքի գործադրած ճնշման հետևանքով, սակայն, քաղաքային իշխանությունները՝ այն ժամանակ քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի գլխավորությամբ, չեղարկել էին Աթաթուրքի արձանի տեղադրման նախագիծը: Դա պատճառ էր դարձել, որ Էրդողանը չեղյալ համարեր այցն Արգենտինա:

Հայ համայնքը նրա դեմ բողոքի ցույց էր կազմակերպել նաև 2013 թվականի սեպտեմբերին, երբ Էրդողանն այցելել էր Արգենտինա՝ մասնակցելու Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստին և աջակցելու 2020 թվականի Օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու առաջարկին:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում