Սպորտ

Օզիլը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալ»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Օզիլը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ընդգծվում է, որ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալ»-ի հետ: Նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2018 թվականի ամռանը:

Օզիլը «զինագործների» կազմ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից՝ 2013 թվականին: Լոնդոնյան ակումբի կազմում 29-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 182 հանդիպում, խփել 36 գոլ և կատարել 61 գոլային փոխանցում:

«Արսենալ»-ի կազմում Օզիլը երեքական անգամ հաղթել է Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը: 2014 թվականին Գերմանիայի հավաքականի հետ նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում