Տարածաշրջանային

Մակրոնը բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը. Ֆրանսիայի նախագահի ելույթը թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

6 րոպեի ընթերցում

Մակրոնը բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը. Ֆրանսիայի նախագահի ելույթը թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը և դրա ընթացքում Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական ԶԼՄ-ները տագնապով արձանագրել են, որ Մակրոնը «բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը»:

Թուրքական ամենաընթերցվող պարբերականներից մեկը՝ «Միլլիեթ»-ը, գրում է, որ Մակրոնը մասնակցել է ընթրիքին, որին ներկա են եղել հայկական լոբբիի հայտնի դեմքեր: «Ինչպես և խոստացել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Մակրոնն ասել է, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ներառելու է օրացույցում: Նա լսել է հայկական լոբբիի պահանջները»,- գրում է պարբերականը:

«Սաբահ» պարբերականը հրապարակել է լուրը «Մակրոնի երկրորդ ամբարտավան ելույթը» վերնագրով՝ հիշատակելով, որ նախօրեին նա իր դժգոհությունն էր հայտնել սիրիական Աֆրին շրջանում Թուրքիայի գործողությունների առնչությամբ: «Այս անգամ օրակարգ բերելով 1915 թվականի դեպքերը՝ նա շարունակեց իր սադրիչ վերաբերմունքը»,- գրում է լրատվամիջոցը:

Լրատվամիջոցներից մյուսը՝ «Սթար»-ը, մեջբերել է Մակրոնի խոսքերը, որտեղ Ֆրանսիայի նախագահն ասել էր. «Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության համար պայքարը բոլորիս պայքարն է: Մենք միանում ենք այդ պայքարին՝ աջակցելով ցեղասպանության հիշատակի օրն օրացույցում ամրագրելու նախաձեռնությանը»:

Haber7-ը գրում է. «Անկարային զայրացրած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ ասել էր, թե դա չպետք է վերածվի Սիրիայի հյուսիսը օկուպացնելու գործողության, հայտարարել է, որ Ֆրանսիայում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» է հայտարարվելու»:

Թուրքական NTV-ն մեջբերել է Մակրոնի խոսքերը՝ նշելով. «Հայկական պնդումները կրկին կարող են խորհրդարանի օրակարգ բերվել»: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է տվել այն մասին, որ Ֆրանսիայի խորհրդարանն առաջիկա ամիսների ընթացքում կարող է կրկին օրակարգում ներառել 1915 թվականի դեպքերը»,- գրում է լրատվամիջոցը:

Խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը կրկին ներառելու մասին Մակրոնի հայտարարությունն է շեշտադրել նաև «Աքշամ» պարբերականը՝ նշելով, որ ընթրիքին մասնակցել է նաև Թուրքիայի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Թուրքական «Իհլաս» գործակալությունը լուրը հրապարակել է «Սկանդալային որոշում Ֆրանսիայում» խորագրով՝ նշելով, որ այդ երկրում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարող է պաշտոնապես ամրագրվել ֆրանսիական օրացույցում:

Ազգայնական «Yeniçağ» («Յենիչաղ») պարբերականն էլ նշել է, թե «Մակրոնը շարունակում է հակաթուրքական նախաձեռնությունները»: Միաժամանակ այն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, որում Մակրոնը նշել էր, թե ներկայում ԼՂ այցելությունը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա:

Իսկ BirGün պարբերականը լուրը հրապարակել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Փայլանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ» խորագրով՝ գրելով, որ մեջլիսի պատգամավորը հորդորել է աչալուրջ լինել Աֆրինում տեղի ունեցող գործողությունների առնչությամբ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին ծավալուն հոդվածով մանրամասնորեն անդրադարձել են գերմանական Deutsche Welle-ի և ռուսական Sputnik-ի թուրքական ծառայությունները:

«Մակրոնը բացում է հայկական թղթապանակը». նման խորագրով է նյութը հրապարակել Deutsche Welle-ն՝ նշելով, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները առաջիկա ամիսներին Հայոց ցեղասպանության հարցի պատճառով կարող են կրկին ճգնաժամ ապրել, քանի որ Մակրոնն ուղերձ է հղել այն մասին, որ հարցը կարող է ներառվել խորհրդարանի օրակարգ: Լրատվամիջոցը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահը հատուկ ողջունել է մեջլիսի պատգամավոր Փայլանին՝ նշելով, որ նրա պես անձինք, ովքեր պայքարում են մարդու իրավունքների համար, պետք է աջակցություն ստանան: Deutsche Welle-ն հայտնել է նաև, որ ընթրիքի ժամանակ պատգամավորն արժանացել է Փարիզի քաղաքապետի պատվո մեդալի:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին Մակրոնի հայտարարությունները տեղ են գտել մի քանի տասնյակ այլ թուրքական լրատվամիջոցներում ևս:

Արաքս Կասյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում