Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 5-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843): Երկրորդ հորիզոնականում ընթանում է Շահրիյար Մամեդյարովը (2814), լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2800): Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 5-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների շարքում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը (2677) զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 76-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը (2664)՝ 82-րդ:

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2654): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2572): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2571): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2523) զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2413) գտնվում է 52-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2392)` 70-րդ:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2734), Յան-Քշիշտոֆ Դուդան (2724) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2697) եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2617) 8-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը (2603)` 9-րդ: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2586) գտնվում է 12-րդ հորիզոնականում, Մանուէլ Պետրոսյանը(2569)՝ 23-րդ, Արամ Հակոբյանը (2497)` 65-րդ, Շանթ Սարգսյանը (2481)` 77-րդ:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն