Տարածաշրջանային

Ադրբեջանում շուրջ 1 մլն մարդ թալասեմիայի կրող է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում շուրջ 1 մլն մարդ թալասեմիայի կրող է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ավելի քան 1 միլիոն մարդ համարվում է թալասեմիայի կրող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է թալասեմիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Վալեհ Հուսեյնովը:

Նրա համոզմամբ՝ թալասեմիա արյան հիվանդություն կրողների ամուսնության պատճառով նրանց թիվը վերջին տարիներին ավելանում է:

Հուսեյնովն ընդգծել է նաև, որ իրենց կենտրոնում հաշվառված հիվանդներից շուրջ 1000-ն անչափահասներ են:

Արյան հիշյալ հիվանդություննԱդրբեջանում տարածված հարազատների միջև ամուսնությունների բացասական հետևանքներից է: Ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունակցական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:

Թալասեմիայով, հեմոֆիլիայով և այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում