Քաղաքականություն

Մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ: Հանդիպման մեկնարկից առաջ նա կարճ զրույց ունեցավ լրագրողներին հետ:

ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածուն անդրադարձավ նախօրեին իշխող կուսակցության և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

«Երեկվա հանդիպումները շատ արդյունավետ էին և հետաքրքիր: Հանդիպումների շարքը շարունակվում է, բովանդակալից աշխատանքային հանդիպումներ եմ ունենում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նա կողմնորոշվել է ՀՀԿ-ի առաջարկն ընդունելու հարցում, Արմեն Սարգսյանը կրկին ժամանակ խնդրեց, թույլ տալ իրեն շարունակել իր աշխատանքային հանդիպումները , որից հետո խոստացավ պատասխանել բոլոր հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում