Սպորտ

Վարազդատ Հարոյանը մասնակցել է Մոսկվայի «Արարատ»-ի դեմ հաղթական խաղին 

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Հարոյանը մասնակցել է Մոսկվայի «Արարատ»-ի դեմ հաղթական խաղին 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է Մոսկվայի «Արարատ»-ի հետ ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին թե՛ Մոսկվայի «Արարատ»-ը, թե՛ Եկատերինբուրգի «Ուրալ»-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կիպրոսում: Ընկերական խաղում «Ուրալ»-ը 2:1 հաշվով հաղթել է «Արարատ»-ին: Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին: Իսկ ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ` Էդգար Մանուչարյանը հանդիպմանը չի մասնակցել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում