Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ գրառում կատարելու պատճառով 311 անձ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում 311 անձ է ձերբակալվել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ սոցկայքերում գրառումներ կատարելու և գործողությանը դեմ արտահայտվելու պատճառով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Cumhuriyet-ը:

Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են սոցիալական կայքերում «ահաբեկչության քարոզ անելու» մեջ:

Թուրքիայում անձին «ահաբեկչության քարոզ անելու» մեղադրանք առաջադրելը բավականին տարածված պրակտիկա է և կիրառվում է բոլոր դեպքերում, երբ քաղաքացիները և գործիչները հայտնում են պաշտոնական Անկարայի տեսակետներին հակառակ դիրքորոշումներ:

Թուրքիայի զինված ուժերըհունվարի 20-ից ներխուժել ենՍիրիայի Աֆրին շրջան և քրդերի դեմ ռազմական գործողություն սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին