Սպորտ

Լևոն Արոնյանի հաղթանակը Ջիբրալթարի մրցաշարի 6-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաղթանակը Ջիբրալթարի մրցաշարի 6-րդ տուրում 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային այս մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը հնդիկ Շարդուլ Գագարեն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և մրցակցին ստիպեց պարտիայի 47-րդ քայլում անձնատուր լինել: Հայաստանի մյուս ներկայացուցիչը`Լիլիթ Մկրտչյանը, հաղթանակ տարավ:

Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում