Սպորտ

Դավիթ Արշակյանը տեղափոխվեց Դանիա

1 րոպեի ընթերցում

Դավիթ Արշակյանը տեղափոխվեց Դանիա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի թեկնածու Դավիթ Արշակյանը ԱՄՆ-ից տեղափոխվեց Եվրոպա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արշակյանը հանդես կգա դանիական «Վեյլե»-ում: Ակումբը հանդես է գալիս Դանիայի առաջին դիվիզիոնում և առաջատարն է: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:

Արշակյանը մինչ այս հանդես էր գալիս ԱՄՆ Չիկագո քաղաքի «Չիկագո Ֆայր» թիմում, որտեղ անցկացրել է 17 հանդիպում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում