Սպորտ

Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենբուրգ»-ի հերթական խաղին

1 րոպեի ընթերցում

Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենբուրգ»-ի հերթական խաղին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենբուրգ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնի 20-րդ տուրում «Յան Ռեգենբուրգ»-ը տանը հյուրընկալել էր «Ինգոլշտադտ»-ին: Տան տերերին հաջողվել է հաղթանակ տոնել 3:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնացել է ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Յան Ռեգենբուրգ»-ը 5-րդ տեղում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում