Քաղաքականություն

Հայաստանն ամեն ինչ անում է պահպանելու ռազմական բալանսը, ընդ որում՝ ավելի մատչելի գներով. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ամեն ինչ անում է պահպանելու ռազմական բալանսը, ընդ որում՝ ավելի մատչելի գներով. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ամեն ինչ անում է` Ադրբեջանի հետ ռազմական բալանսը պահպանելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից և այդ առումով որևէ սահմանափակում չկա:

«Հայաստանն ամեն ինչ անում է, որ որպեսզի պահպանի ռազմական բալանսը՝ ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցի՝ Ռուսաստանի հնարավորություններից: Ընդ որում, համապատասխան սպառազինությունը մենք ստանում ենք անհամեմատ ավելի մատչելի գներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:

Միաժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ հայկական կողմը խնդիր չունի պատասխանելու Ալիևի վերը նշված հայտարարությանը, այլ խնդիր ունի պահպանելու ռազմական բալանսը, և այդ ուղղությամբ քայլեր կատարվում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում